Կա՞ ավելին
ՈՒՐԱԽՈՒԹՅՈ՞ՒՆ: ԿՅԱ՞ՆՔ: ՍԵ՞Ր: ԻՄԱ՞ՍՏ: ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈ՞ՒՆ: ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ:

Մի՞թե կյանքը հիասքանչ չէ: Մենք այնքան
շնորհակալ լինելու պատճառներ ունենք:

Բայց երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք՝ արդյոք սա՞ է ամենը:
Թե՞ կա ԱՎԵԼԻՆ:

Աստված
ՍԻՐՈՒՄ Է
ԻՆՁ

Առաջին հերթին՝ Աստված գոյություն ունի, և Նա իսկապես սիրում է մեզ: Նրա սերն անվերջ է և անվերապահ: Նա ցույց տվեց Իր սերը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա սերն այսօր էլ արդիական է, և յուրաքանչյուր ոք կարող է զգալ այն: Աստված ոչինչ ավելի չի ցանկանում, քան այն, որ դուք անձամբ զգաք Նրա սերը և Նրա հետ հարաբերությունների միջոցով իմաստ գտնեք ձեր կյանքի համար:

Իր հայտնի TED ելույթում Լիզի Վելասկեսն ասել է. «Երբ ես ավագ դպրոցում էի, գտա մի տեսանյութ, որն ինչ-որ մեկը տեղադրել էր իմ մասին՝ ինձ ցավոք անվանելով «աշխարհի ամենատգեղ կինը»: Այդ տեսանյութն ուներ 4 միլիոն դիտում: 8 վայրկյան տևողությամբ, առանց ձայնի, հազարավոր մեկնաբանություններով: Մարդիկ ասում էին. «Լիզի, խնդրում եմ, լավություն արա աշխարհին, ատրճանակը դիր գլխիդ ու ինքնասպան եղիր»: Ես, իհարկե, արտասվեցի և պատրաստ էի ինչ-որ կերպ պայքարել, և գլխումս մի բան փոխվեց»:
Լիզին պետք է որոշում կայացներ՝ թույլ տա՞ր լիովին անծանոթ մարդկանց սահմանել իրեն, թե՞ Նրան, ով ստեղծել է իրեն: Իր կենսագրության մեջ նա ասում է. «Աստված սիրում է ինձ, և Նա սիրում է ձեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք»:

ԼԻԶԻ ՎԵԼԱՍԿԵՍ

ՀԵՂԻՆԱԿ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԽՈՍՆԱԿ

ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՔ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՍԻՐՈՒՄ Է ՁԵ՞Զ:

Ես ապրում եմ ԱՍՏԾՈՒՑ ՀԵՌՈՒ

Ցավոք, շատ դեպքերում մենք միշտ չէ, որ զգում ենք Աստծո սերը, քանի որ հաճախ անտեսում ենք Նրան: Մենք իմաստ և լիարժեքություն ենք փնտրում ամենուրեք, բացի Աստծուց: Մենք չենք վստահում Նրան և չենք հավատում, որ Նա լավ ծրագրեր ունի մեզ համար: Այս միանձնյա փորձը և դրանից բխող գործողություններն այն են, ինչ Աստվածաշունչը կոչում է մեղք: Մեղքը վնասում և կործանում է մեր հարաբերություններն այլ մարդկանց հետ: Այն բաժանում է մեզ այն լիարժեք կյանքից, որն Աստված պատրաստել է մեզ համար:

Որպես միանձնուհի և միսիոներ՝ Մայր Թերեզան օգնում էր աղքատներին: «Ես՝ Մայր Թերեզաս, մեղավոր եմ: Մենք բոլորս մեղավոր ենք: Եվ մենք բոլորս ունենք Աստծո ողորմության կարիքը: Ես մտահոգված եմ, որովհետև ձեզնից ոմանք դեռևս չեն ճանաչել Հիսուսին՝ պարզապես դուք երկուսով մտերիմ միասնության մեջ: Իսկապե՞ս ճանաչում եք կենդանի Քրիստոսին միայն այն պատճառով, որ Նրան հրավիրել եք ձեր կյանք: Ես ուզում եմ շարունակաբար Հիսուսին հնարավորություն տալ հեռացնելու այն ամենը, ինչը կործանարար է և ինչն ինձ բաժանում է Նրանից: Երբ իմ սերը բաժանված է, և Իր ու իմ միջև խանդակ է առաջանում, ամեն տեսակ բան կարող է ընկնել այդ խանդակը և լցնել այն»:

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

ՄԻԱՆՁՆՈՒՀԻ ԵՎ ՄԻՍԻՈՆԵՐ

ՀԻՍՈՒՍՆ ամեն ինչ ՏՎԵՑ ԻՆՁ ՀԱՄԱՐ

Մեր մեղքը և ինքնուրույն կյանք վարելու մեր ցանկությունը չեն խանգարում Աստծուն սիրել մեզ: Նա նույնիսկ գնաց այնքան հեռու, որ մարդացավ Հիսուս Քրիստոսի միջոցով և ապացուցեց Իր սերը մեր հանդեպ՝ տալով Իր կյանքը: Նա խաչի վրա Իր վրա վերցրեց մեղքի հետևանքները: Հիսուսը մահացավ, բայց հարություն առավ: Մենք այժմ կարող ենք խաղաղություն գտնել և անձնական հարաբերություն ունենալ Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Մենք կարող ենք ամեն օր զգալ Աստծո սերը, բացահայտել մեր կյանքի նպատակը և ստանալ հավիտենական կյանք:

Նարնիայի գրքերի հեղինակ Ք. Ս. Լյուիսն ասում է. «Քրիստոնեությունը, եթե կեղծ է, ոչ մի նշանակություն չունի, իսկ եթե ճշմարիտ է՝ անսահման նշանակություն ունի. միակ բանը, որ այն չի կարող լինել, չափավոր կարևոր լինելն է: Մենք կանգնած ենք ահարկու մի այլընտրանքի առջև: Այս մարդը, որի մասին խոսում ենք, կա՛մ եղել է (և կա) հենց այն, ինչ ասել է, կա՛մ խելագար էր, կա՛մ ավելի վատ բան: Ինձ համար ակնհայտ է թվում, որ Նա ո՛չ խելագար էր, ո՛չ էլ դև. և հետևաբար, որքան էլ դա տարօրինակ, սարսափելի կամ անհավանական թվա, ես պետք է ընդունեմ այն տեսակետը, որ Նա եղել է և կա Աստված»:

Ք. Ս. ԼՅՈՒԻՍ

ՀԵՂԻՆԱԿ

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ, ՈՐՊԵՍԶԻ ԴՈՒՔ ՀԱՎԱՏԱՔ ՀԻՍՈՒՍԻՆ ?

ԿԸՆՏՐԵ՞Մ ԱՐԴՅՈՔ ՀԵՏԵՎԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ:

Աստված արդեն արել է ամեն ինչ՝ ցույց տալու համար, թե որքան է սիրում մեզ: Հիսուս Քրիստոսի միջոցով Նա առաջարկում է մեզ լիարժեքություն և հավիտենական կյանք, որը մենք կարող ենք ազատորեն ընդունել որպես պարգև: Մենք կարող ենք ուղղակիորեն խոսել Աստծո հետ (մենք դա անվանում ենք «աղոթք»)՝ ներողություն խնդրելու առանց Նրա մեր կյանքն ապրելու համար:
Մենք կարող ենք ընտրել ապրել Աստծո հետ՝ այսուհետ վստահելով Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս կորոշեք դուք:

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ:

Սա կրոնի կամ որևէ եկեղեցու անդամակցելու մասին չէ, այլ Հիսուս Քրիստոսի հետ կյանք փոխող հարաբերությունների մասին է: Պարտադիր չէ աշխատել դրա համար, այլ կարող եք ընդունել Նրա սերն ու զորությունը որպես նվեր և կստանաք միանգամայն նոր կյանք: Շատ բաներ այլ կլինեին: Խորհեք այս մասին ուշադիր:

Հավատալ

Աստծո և Նրա արքայության բանալին հավատքն է: Խոսքը միայն այն մասին չէ ընդունել, որ Նա գոյություն ունի, այլ երեխայի պես Հիսուսին վստահելու և այն ամենը, ինչ ունենք և կանք, Նրան հանձնելու մասին է:

Դառնալ դեպի ԱՍՏՎԱԾ

Մենք բոլորս զրկվել ենք Աստծուն ամեն ինչից առավել և մեր մերձավորին մեր անձի պես սիրելու նպատակից: Մենք կարող ենք ներողություն խնդրել Աստծուց դրա համար: Մենք պետք է հեռանանք այն ամենից, ինչը չի համապատասխանում Հիսուսին, և ավելի նմանվենք Նրան:

Մկրտվել

Մկրտության ժամանակ դուք ընկղմվում եք ջրի մեջ մի անձնավորության կողմից, ով սիրում է Հիսուսին: Դրանով դուք տեսանելիորեն «այո» եք ասում Հիսուսին, որդեգրվում եք երկնային ընտանիքի մեջ և ստանում եք նոր աստվածային ինքնություն:

Լցվել Հոգով

Մենք ոչ միայն երկրորդ հնարավորություն ենք ստանում Աստծուց, այլ Նա ցանկանում է մեզ լիովին նոր դարձնել և լցնել Իր Սուրբ Հոգով, Ով հարություն տվեց Իրեն մեռելներից: Պարզապես հրավիրեք Նրան կամ թույլ տվեք, որ մի հավատացյալ աղոթի ձեզ համար, որպեսզի հոգևորապես «վերստին ծնվեք»:

ԵԹԵ ՀԻՍՈՒՍԸ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՁԵԶ ՀԱՐՑՆԵՐ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԻՐԵՆ, Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵԻՔ:

Սկսել ՆՈՐ ԿՅԱՆՔ

Եթե ցանկանում եք այսուհետ ապրել Հիսուսի հետ, կարող եք աղոթել հետևյալ աղոթքը.

Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ ինձ սիրելու և իմ կյանքի համար լավագույնը կամենալու համար: Ցավում եմ, որ մինչ այժմ ապրել եմ առանց Քեզ: Խնդրում եմ, ների՛ր իմ մեղքերը: Ես վստահում եմ Քեզ և ուզում եմ, որ Դու գաս իմ կյանք: Եղի՛ր իմ Աստվածը: Եղի՛ր իմ Փրկիչը և իմ ընկերը: Լցրո՛ւ ինձ Քո Հոգով և օգնի՛ր ինձ ապրել այնպիսի կյանքով, որը հաճելի է Քեզ: Ամեն:

Այնպես որ, եթե մեկը Քրիստոսի մեջ է,
նա նոր մարդ է: Անցյալը մոռացված է,
և ամեն ինչ նոր է:

Բ Կորնթացիս 5:17

Եթե դուք ամբողջ սրտով խնդրեցիք Հիսուսին գալ ձեր կյանք, ապա երկնքի և երկրի Արարիչն այժմ ձեր Ընկերն է, Փրկիչը և Տերը: Շնորհավորում ենք: Դուք հենց նոր
կայացրիք ձեր կյանքի լավագույն որոշումը:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԻՄԱ:

Դուք հենց նոր կատարեցիք ողջ կյանքի արկածախնդրության առաջին քայլը, և Աստված այնքան շատ բան ունի պատրաստած ձեզ համար:
Եթե ցանկանում եք ավելի լավ ճանաչել Հիսուսին և ավելի նմանվել Նրան, հետևյալ կետերը կարող են օգնել.

ԱՂՈԹԵԼ

Դուք կարող եք աղոթել ամեն օր, ամենուր և ամեն ինչի մասին: Խոսեք Նրա հետ այն մասին, ինչը ձեզ մտահոգում է: Աստված ձեր ընկերն է և սիրում է ժամանակ անցկացնել ձեզ հետ:

ԿԱՐԴԱԼ

Դուք ավելի լավ կճանաչեք Աստծուն՝ կարդալով Աստվածաշունչը: Կարող եք նաև իմանալ ձեր կյանքի համար Նրա կամքի մասին, և թե ինչպես են այլ մարդիկ ճանաչել Նրան: Սկսեք ամեն օր կարդալ Նոր Կտակարանը:

ՀԱՆԴԻՊԵԼ

Այժմ դուք Աստծո ընտանիքի մի մասն եք բոլոր նրանց հետ միասին, ովքեր
հավատում են: Գտեք եկեղեցի կամ համայնք, որտեղ դուք ձեզ տանը կզգաք՝ ձեր հավատքը զարգացնելու համար:

ԿԻՍՎԵԼ

Դուք Հիսուսի հետևորդն եք, մեկը, ով ցանկանում է սովորել Նրանից: Գտեք արդիական և գրավիչ ուղիներ ձեր հավատքն ապրելու համար: Պատմեք ուրիշներին, թե ինչպես եք ճանաչում Աստծուն և ինչ արեց Հիսուսը մեզ բոլորիս համար խաչի վրա: Օգտագործեք «ՉՈՐՍԸ», որն օգնի ձեզ տարածել պատգամը:

Մենք այստեղ ենք ձեզ համար:

Ազատորեն կապ հաստատեք մեզ հետ: Մենք սիրով կպատասխանենք ձեր հարցերին, կնվիրենք Աստվածաշունչ, կաղոթենք ձեզ համար և կօգնենք ձեզ կատարել ձեր հաջորդ քայլերն Աստծո հետ:

Մեջբերումներ:
Lizzie Velasquez, https://ted.com/talks/lizzie_velasquez_how_do_you_define_yourself
Գիրք՝ “Be beautiful, Be You” Lizzie Velasquez, Liguorii Publications, Missouri 2012. Էջ 12; “

Mutter Teresa, Die wunderbaren Geschichten” Leo Maasburg, Pattloch Verlag, München 2016. Էջ 83;
Գիրք՝ Buch: “Mere Christianity”

C. S. Lewis. Harper Collins, New York 2000. Էջ 53;

Տեսանյութ՝ “Put God first” by Denzel Washington, https://youtu.be/BxY_eJLBflk

Նկարներ:
Ֆոն՝ getwallpapers.com
Էջ 2: Photo ‘portrait of a little girl with a sunflower’ by azgek via Envato Elements
Էջ 5: Photo ‘man walking on empty road‘ by jurnalfotograficvia via Envato Elements
Էջ 7: Photo ‘crowd partying stage lights live concert summer music festival‘ by melis82 via Envato Elements
Էջ 10: Photo ‘Family is all you needl‘ by YuriArcursPeopleimages via Envato Elements

Լեզու