Աստվածաշունչն Աստծո Խոսքն է: Կարդալով այն՝ մենք ճանաչում ենք Աստծուն և ավելի լավ հասկանում Նրա ծրագիրը մեր կյանքի համար: Մենք ընտրել ենք մի քանի համարներ Աստվածաշնչից, որպեսզի սկսեք ձեր ճանապարհորդությունը Աստծո հետ:
Կա Աստված, ով սիրում է քեզ անհավատալի սիրով: Նա գիտի քո ամենաներքին էությունը, Նա քեզ հետ է քո ամենամիայնակ պահերին և սիրում է քեզ քո ամենավատ օրերին: Այս սիրառատ Աստված իրական է, և դու կարող ես իսկապես ճանաչել Նրան: Նա ոչինչ ավելի չի ցանկանում, քան այն, որ դու անձամբ զգաս Նրա սերը և բացահայտես քո կյանքի նպատակը Նրա հետ փոխհարաբերության մեջ՝ գտնելով իրական լիարժեքություն կյանքում:
Դու ինձ ցույց ես տալիս կյանքի ճանապարհը: Քո ներկայությամբ լցնում ես ինձ ուրախությամբ, և Քո աջ կողմում հավիտենական հաճույքներ կան: Սաղմոս 16:11
Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր հանդեպ: Աստված սեր է, և ով սիրո մեջ է մնում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված՝ նրա մեջ: Ա Հովհաննես 4:16
Հավատո՞ւմ եք, որ Աստված ճանաչում և սիրում է ձեզ:
Ցավոք, մենք չենք զգում այս անհավատալի սերը, որովհետև անտեսում ենք Աստծուն: Մենք ամենուրեք իմաստ, նպատակ և լիարժեքություն ենք փնտրում, բայց ոչ Աստծո մեջ: Մենք անտեսում ենք Նրան և չենք վստահում, որ Նա լավագույնն է ուզում մեզ համար: Մեր սեփական ճանապարհով գնալը և այդ կենսակերպից բխող եսասիրական արարքներն այն են, ինչ Աստվածաշունչը կոչում է մեղք: Մեղքը վնասում և կործանում է մեր հարաբերությունները Աստծո, ուրիշների և նույնիսկ ինքներս մեզ հետ: Ի վերջո, մեղքը բաժանում է մեզ այն ամենից, ինչ Աստված ցանկանում է տալ մեզ՝ Նրա սիրուց և նպատակասլաց կյանքից, կյանք, որը տարածվում է մահվանից այն կողմ:
Այլ ձեր անօրենություններն են անջրպետ դարձել ձեր և ձեր Աստծո միջև, և ձեր մեղքերը ծածկել են Նրա երեսը ձեզնից, որ Նա չլսի: Եսայիա 59:2
Քանի որ ամենքը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից: Հռոմեացիս 3:23
Ինչի՞ համար եք ամենաշատը զղջում ձեր կյանքում:
Աստված չի լքել մեզ: Նա այնքան էր հուզված Նրանից մեր բաժանումով, որ մոտեցավ մեզ: Նա մարդացավ Հիսուս Քրիստոսի մեջ՝ մեզ ցույց տալու Իր երկնային սերը այն ամենի մեջ, ինչ ասաց և արեց: Ի վերջո, Նա նույնիսկ Իր կյանքը տվեց մեզ համար: Նա խաչի վրա գրավեց մեր տեղը՝ կրելով մեղքի բոլոր հետևանքներն Իր վրա: Հիսուսը մահացավ, բայց հարություն առավ՝ հաղթելով մահվանը և այն ամենին, ինչ մեզ բաժանում էր Աստծուց: Հիսուսի միջոցով մենք կարող ենք մտնել անձնական հարաբերությունների մեջ Աստծո հետ: Հիսուսի հանդեպ հավատքի միջոցով մենք կարող ենք բացահայտել սիրով, ուժով և նպատակով լի կյանք:
Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար մեռավ՝ Արդարը անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. մարմնով մեռավ, բայց Հոգով կենդանացավ: Ա Պետրոս 3:18
«Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատում է Նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք:» Հովհաննես 3:16
Ո՞վ է Հիսուսը ձեզ համար անձամբ:
Աստված արդեն արել է ամեն ինչ՝ ցույց տալու համար, թե որքան է սիրում մեզ, և բացել է ճանապարհը, որպեսզի մենք իսկապես զգանք Նրա սերը: Հիսուս Քրիստոսի միջոցով Նա առաջարկում է մեզ լիարժեքություն և հավիտենական կյանք: Մենք կարող ենք ընդունել այս պարգևը ոչ թե մարդկային ջանքերի կամ բարի գործերի, այլ հավատքի միջոցով: Մենք սկսում ենք պարզապես Աստծո հետ ուղղակիորեն աղոթքով խոսելով: Մենք կարող ենք ասել Նրան, որ ցավում ենք առանց Նրա ապրած լինելու համար, և որ այսուհետ ընտրում ենք ապրել Նրա հետ՝ վստահելով Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս կորոշեք դուք:
«Ապաշխարե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով ձեր մեղքերի թողության համար, և դուք կստանաք Սուրբ Հոգու պարգևը:» Գործք 2:38
Բայց որքան որ Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանց, ովքեր հավատում են Նրա անվանը: Հովհաննես 1:12
Ի՞նչ հետևանքներ կունենար, եթե ապրեիք Աստծո համար այն ամենով, ինչ ունեք և կաք: Եթե Հիսուսը հենց հիմա կանգներ ձեր առաջ և հարցներ. «Ուզո՞ւմ ես ապրել ինձ հետ և ինձ համար», ի՞նչ կլիներ ձեր պատասխանը:
Եթե դուք հրավիրել եք Հիսուսին ձեր կյանք, ապա երկնքի և երկրի Արարիչն այժմ ձեր անձնական Աստվածն է, ձեր Փրկիչը և ընկերը: – Շնորհավորում ենք ձեր կյանքի լավագույն որոշման կապակցությամբ: Հետևյալ կետերը կօգնեն ձեզ ավելի նմանվել Հիսուսին:
ԿԱՐԴԱԼ
Աստվածաշնչում դուք կբացահայտեք Աստծուն, Նրա կամքը և թե ինչպես են մարդիկ ապրել Աստծո հետ: Սովորություն դարձրեք ամեն օր Աստվածաշունչ կարդալ: Եթե չունեք Աստվածաշունչ, կարող եք անվճար ներբեռնել «Bible App» հավելվածը Lifechurch-ից:
ԱՂՈԹԵԼ
Դուք կարող եք խոսել Աստծո հետ ամենուրեք և միշտ ամեն ինչի մասին: Աստված ձեր ընկերն է և սիրում է ժամանակ անցկացնել ձեզ հետ:
ՀԱՆԴԻՊԵԼ
Դուք այժմ Աստծո ընտանիքի մի մասն եք բոլոր նրանց հետ, ովքեր հավատում են Նրան: Գտեք եկեղեցի կամ քրիստոնեական համայնք, որտեղ դուք ձեզ ողջունված կզգաք և որտեղ ձեր հավատքը կարող է աճել:
ԿԻՍՎԵԼ
Դուք այժմ Հիսուսի «աշակերտն» եք: Պատմեք ուրիշներին այն մասին, թե ինչ եք ապրում Աստծո հետ ձեր կյանքում, և թե ինչ է արել Հիսուսը նրանց համար (օգտագործելով «ՉՈՐՍԸ»):
Ուստի եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. հինն անցավ, հիմա ամեն ինչ նոր եղավ: Բ Կորնթացիս 5:17
Եվ նրանք հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման և աղոթքների մեջ: Գործք 2:42
You will be redirected to your country's page...